Միջազգային 

Ռուս-ուկրաինական սահմանին ԵԱՀԿ-ի դիտորդների թիվը կավելացվի

Ռուս-ուկրաինական սահմանին՝ «Գուկովո» և «Դոնեցկ» անցակետերում, ԵԱՀԿ-ի առաքելության դիտորդների թիվը կավելացվի՝ մինչև 22 հոգի:

 

«Գազետա»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ-ի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մաշկովը:

 

Ավելացման պատճառն առաքելության աշխատակիցների բողոքն է՝ ծանրաբեռնվածությունից: Նախկինում սահմանին աշխատում էր 16 դիտորդ:

 

Ռուսաստանցի պաշտոնյան նաև բարձր է գնահատել առաքելության աշխատանքը: Նշել, որ բուն առաքելությունը «Ռուսաստանի բարի կամքի և յուրատեսակ վստահության արդյունքն է»:

Նույն շարքից