Միջազգային 

Տուրչինովն առաջարկել է Ուկրաինայի բյուջեն ավելացնել Յանուկովիչի ունեցվածքի հաշվին

Ինչպես հաղորդում է NTERFAX.RU գործակալությունը, որ «Ազգային ճակատ » ֆրակցիայի ներկայացուցիչները կարծում են, որ երկրի բյուջեն կարելի է լցնել հեռակա կարգով դատապարտվածների ունեցվածի բռնագրավման արդյունքում:

 

«Ազգային ճակատի » ղեկավար Ա. Տուրչինովը հիշեցրել է, որ պառլամենտի կողմից ընդունված օրենքը հնարավորություն է տալիս դատական մարմիններին հեռակա կարգով դատապարտել հանցագործներին, որոնք թաքնվում են արդարադատությունից:

 

Նա հայտարարել է, որ Գլխավոր դատախազությունն ու դատական մարմինները վերջապես դատապարտեն Յանուկովիչին ու նրա թիմակից հանցագործներին, որոնք գողացել են բյուջեի միլիարդավոր դոլարները:

 

Նրա կարծիքով պետք է դատապարտել ու բռնագրավել ունեցվածքը բոլոր նրանց, ովքեր օժանդակում են Դոնբասին՝ հրահրելով անջատողականություն, իսնչպես նաեւ սառեցնել նրանց արտասահմանյան հաշիվները:

 

 

Նույն շարքից