Միջազգային 

Սերգեյ Շոյգուն և Սերգեյ Բեզռուկովը համատեղ թատերական նախագիծ կստեղծեն

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանրահայտ դերասան Սերգեյ Բեզռուկովին առաջարկել է համատեղ թատերական նախագիծ ստեղծել։ Իր գաղափարը նա հայտնել է «Հանդիպումներ իրական մարդկանց հետ» շարքի բացման ընթացքում, գրում է Лента-ն։


 

 

Բանակի գեներալը շնորհակալություն է հայտնել դերասանին հանդիպումների շարքի բացման համար և նրան հանձնել հուշանվեր, որի վրա փորագրված է եղել՝ «Իսկական մարդ Սերգեյ Բեզռուկովին»։


 

Դերասանն իր հերթին հայտարարել է, որ դեռևս չգիտի՝ ինչ կերպ կիրականացվի տվյալ նախագիծը, միևնույն ժամանակ, նա նշել է, որ իրեն վստահված թատրոնի «լուրջ խաղացանկը» թույլ է տալիս սկսել համագործակցությունը։

 

 

 

Նույն շարքից