Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուլյամսը բարձր է գնահատել ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանի խաղը, ում նա հաղթել էր Ուիմբլդոնի թենիսի մրցաշարի առաջին ռաունդում։
«Նա իսկապես լավ էր խաղում, – ասել է Ուիլյամսը մամուլի ասուլիսում։ – Նա մի քանի խաղ է անցկացրել, և իսկապես պատրաստ էր խոտի վրա խաղին»։
Գասպարյանն Ուիմբլդոնի հիմնական փուլ որակավորման միջոցով անցած ռուս միակ ներկայացուցիչն է, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»։