Միջազգային 

Սինձո Աբեն վերընտրվել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնում

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սինձո Աբեն վերընտրվել է երկրի վարչապետի պաշտոնում: Ինչպես տեղեկացնում Է  BBC-ին, նրա թեկնածությունը պաշտպանել է ճապոնական խորհրդարանի ստորին պալատի 328 պատգամավոր:



Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունից Աբեի մրցակիցը՝ Կացույա Օկադան, ստացել է 73 ձայն: 



ՏԱՍՍ-ի ՝հաղորդմամբ՝ վերընտրված վարչապետը ձեւավորել Է նախարարների նոր կաբինետ: Դրա կազմում Սինձո Աբեն կատարել Է միայն մեկ փոխարինում. պաշտպանության նախարարության ղեկավար Է նշանակվել Գեն Նակատանին, որը 2001-2002 թվականներին այդ պաշտոնն զբաղեցրել Է Ձյունյիտիրո Կոյիձումիի կառավարությունում:



Պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինված Ակինորի Էտոն ինքն Է ցանկություն հայտնել պաշտոնաթող լինել իր քաղաքական ֆոնդերում հայտնաբերված խախտումների պատճառով:



Նոր կառավարությունն իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի կայսեր կողմից հաստատվելուց հետո, ինչը տեղի կունենա օրվա ընթացքում:



Դեկտեմբերի 14-ին Ճապոնիայում անցկացվել են ստորին պալատի վաղաժամկետ ընտրություններ, որոնց արդյունքում Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը եւ կառավարող կոալիցիայի գծով նրա գործընկերը 475 պատգամավորական մանդատներից ստացել են 326-ը:

Նույն շարքից