Միջազգային 

Սիրիայի ԱԳՆ` Դամասկոսի գաղտնի կապերի մասին

Սիրիան չի պահպանում գաղտնի կապեր ԱՄՆ-ի հետ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում, այդ մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Մեկդադը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Այն ամենը, ինչ անում է ղեկավարությունը, հայտնի է սիրիացի ժողովրդին, այդ պատճառով էլ նրանց միջև պահպանվում է վստահությունը և հարգանքը»,- նշել է դիվանագետը։

Մեկդադը կասկած է հայտնել ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հովանու ներքո ստեղծվող հակաահաբեկչական կոալիցիայի իրական նպատակների վերաբերյալ։ Նրա կարծիքով, «միջազգային ալյանսները, որոնք չեն ներառում իրենց մեջ Սիրիան, Չինաստանը և Ռուսաստանը, ունեն հստակ օրակարգ և տրամադրված են Դամասկոսի դեմ»։

«Երեք տարի առաջ Սիրիան պայքարի մեջ մտավ, քանի որ նախագահ Բաշար Ասադը և նրա ետևում կանգնած ժողովուրդը մերժեցին արտաքին ներխուժումը՝ պաշտպանելով գերակայությունը։ Մենք դա չենք ընդունի նաև այսօր»,- ասել է Մեկդադը։

Նույն շարքից