Միջազգային 

Սի Ցզինպինը Մակաոյին և Հոնկոնգին հիշեցրել է միասնական Չինաստանի մասին

Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինն այցով գտնվում է Մակաոյում՝ Պորտուգալիայի նախկին գաղութը Չինաստանին վերադարձնելու 15-ամյակի առթիվ, տեղեկացնում է  BBC-ին:  

Մեկ շաբաթ առաջ հարեւան Հոնկոնգում ավարտվել են  բողոքի ընդգրկուն ակցիաները, որոնց մասնակիցները ժողովրդավարական բարենորոգումների կոչ էին անում:

Հանդիսավոր ընթրիքի ժամանակ Սի Ցզինպինը դրվատել է Մակաոյի տնտեսական զարգացումը եւ ինքնավար տարածքներին կոչ Է արել հասկանալու, որ նրանք Չինաստանի բաղկացուցիչ մասն են:

Ինչպես հաղորդել Է France-Presse գործակալությունը, լրագրողներին, պաշտոնյաներին եւ Չինաստանի ղեկավարի ժամանման արարողության ժամանակ նրան մյուս դիմավորողներին արգելվել Է բռնել հովանոցներ՝ Հոնկոնգում տեղի ունեցած բողոքների խորհրդանիշը: Դրա փոխարեն նրանց անձրեւանոցներ են բաժանել:

Կես տարի առաջ Մակաոյում ընդգրկուն ցույցեր Էին տեղի ունեցել թոշակի անցնող պաշտոնյաներին զգալի վճարումներ անելու օրինագծի դեմ:

Նույն շարքից