Միջազգային 

Սլովակիայի նախկին վարչապետը դարձել է Պորոշենկոյի խորհրդականը

Սլովակիայի նախկին վարչապետ Միկուլաշ Ձուրինդան ապրիլի 1-ին ընդունել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կից բարեփոխումների միջազգային խորհրդատվական խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարկը, գրում է korrespondent.net-ը՝ Սլովակիայի Pravda պարբերականին հղումով։

 


Խորհրդականներին, ինչպես նշվում է, հավաքում է այդ խորհրդի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այն մարդկանց թվում, ում հետ նա արդեն բանակցություններ է վարել, Շվեդիայի արտաքին գործերի նախկին նախարար Կառլ Բիլդտն է և Լիտվայի նախկին վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը։

 


Ձուրինդան երկու անգամ գլխավորել է Սլովակիայի կառավարությունը՝ 1998-ից մինչև 2006 թվականները:

Նույն շարքից