Apple ամերիկյան ընկերությունը ձեռք է բերել մի ընկերություն, որը մեծ ժողովրդականութուն վայելող լուսանկարչական հավելյալ ծրագիր է ստեղծել: Դա թույլ է տալիս վայրկյանում 20 կադր անել:
CNBC-ի փոխանցմամբ` խոսքը SnappyLabs-ի մասին է, իսկ ծրագիրը կոչվում է SnappyCam և նախատեսված է սմարթֆոնների տեսախցիկների համար: Սմարթֆոնները Apple-ի ամենամեծ թիրախն են:
Գործարքի գինը չի հրապարակվում, SnappyCam-ի արժեքն է 1 ԱՄՆ դոլար:
Անցած տարվա ընթացքում Apple-ը 11 տարբեր ընկերություններ է ձեռք բերել: