Հիշում եմ և պահանջում 

Վանում վերականգնվել են հայկական ու քրդական գյուղերի հին անունները

Վանի քաղաքային խորհուրդը վերականգնել է 704 գյուղի, այդ թվում նաև հայկական ու քրդական, հին անվանումները, հայտնում է armenianweekly.com-ը` թուրքական պարբերականներին հղումով:

 

Խորհրդից հստակեցրել են, որ կօգտագործեն բնակավայրերի հին անվանումները պաշտոնական փաստաթղթերում: Հայտնի է, որ ամեն մի բնակավայրում հետազոտություն է անցկացվել` այդ վայրի հին անվանումը պարզելու համար:

 

Նշվում է, որ որոշումը կայացվել է քաղաքային խորհրդի քրդական և իշխող կուսակցությունների անդամների կողմից:

 

Աղբյուրը հավելում է, որ 1915թ. Հայոց ցեղասպանությունից առաջ Վանում ապրել է 90.000 հայ` 350 գյուղում: Մինչդեռ նույն տարածքում եկեղեցիների թիվը եղել է 382, իսկ վանքերինը` 65:

Նույն շարքից