Տնտեսություն 

Վարչապետի աննախադեպ հայտարարությունը

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նիստի ընթացքում երեկ արձանագրվել է բավական հետաքրքրական եւ աննախադեպ մի իրողություն: Երբ քննարկվել է ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորների ներկայացրած օրինագիծը՝ հեռուստաեթերում թունդ ալկոհոլի գովազդի արգելման մասին, առողջապահության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել օրինագծին, սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել է, թե պետք չէ միանգամից մերժել, այլ հարկավոր է գտնել փոխհամաձանեցման ուղիներ, քանի որ վատ նախադեպ է, երբ իրենց կուսակից ՀՀԿ-ականների օրենսդրական նախաձեռնությունը մերժվում է:


Ալկոհոլը՝ մի կողմ, իսկ քաղաքականության ու նաև, իհարկե, առաջին հերթին տրամաբանության տեսանկյունից սա չափազանց հետաքրքրական դրվագ է: Նախ՝ իհարկե, տրամաբանության մասով:


Փաստորեն, Տիգրան Սարգսյանը առաջնորդվում է, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ «ոհմակային կուսակցության» տրամաբանությամբ՝ եթե նախաձեռնությունը ներկայացնողները կուսակիցներն են, ապա չի կարելի դա միանշանակ մերժել: Սա ոչ այլ ինչ է, քան պարզապես հետադիմականության ցցուն դրսեւորում, ինչը վկայում է այն մասին, որ մոդեռնիզացիայի դրոշակակիր ներկայացող Տիգրան Սարգսյանն իրականում կուսակցապետական մտածելակերպ կրող գործիչ է: Կամ նա փորձում է այսօր ներկայանալ այդպիսին, քանի որ ունի դրա կարիքը»: 

Նույն շարքից