Եվրամիության իշխանությունները վերսկսել են ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ հակամենաշնորհային հետաքննությունը, այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Այդ մասին հայտարարել է մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգրեթ Վեսթագերը:
Ռուսական ընկերությանը կասկածում են շուկայում գերակա դիրքի չարաշահման համար: Հետաքննությունը սկսվել է դեռևս 2,5 տարի առաջ: