Միջազգային 

Քերրին առաջընթաց է արձանագրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում

«Վեցնյակը» որոշ առաջընթացի է հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ այդ երկրի հետ բանակցություններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«Որոշ առաջընթաց է արձանագրվել Իրանի հետ բանակցություններում, բայց մնում են որոշ բացեր, կարեւոր տարաձայնություններ»,-հայտարարել է Քերրին Շարմ-էլ Շեյխ կատարած այցի ժամանակ,որտեղ եռօրյա միջազգային կոնֆերանս է ընթանում՝ ի պաշտպանության Եգիպտոսի տնտեսության:

«Ես չեմ կարող ասել՝ կհասնե՞նք մենք գործարքի Իրանի հետ»,-ընդգծել է Քերրին՝ պատասխանելով մարտի ընթացքում պայմանավորվածության հասնելու մասին հարցին:

Նույն շարքից