Սպորտ 

Վիկ Դարչինյանը կպայքարի WBA վարկածով չեմպիոնական իններորդ գոտու համար

Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հունիսի 6–ին ռինգ դուրս կգա WBA վարկածով 57 կգ քաշային կարգում իններորդ չեմպիոնական գոտին պաշտպանելու նպատակով։ Այդ մասին հայկական «Առավոտ» թերթին հայտնեց ինքը` մարզիկը, ով Հայաստան է ժամանել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։



«Իմ քաշը 53.5 կգ է, բայց այդ քաշային կարգում և մինչև 55 կգ քաշային կարգում ոչ ոք ինձ հետ մենամարտի դուրս գալ չի ցանկանում»,– ասաց նա։



Դարչինյանը նշեց, որ կսկսի մարտի պատրաստվել ԱՄՆ–ում կամ Ավստրալիայում` Երևանից մեկնելուց անմիջապես հետո։

Նույն շարքից