Միջազգային 

Վլադիմիր Պուտինը և Անգելա Մերկելը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրադրությունը:

 

«Հունիսի 6-ին Նորմանդիայում կայանալիք երկկողմ հանդիպման նախաշեմին ղեկավարները կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի իրադրության շուրջ»,-հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունում: «Ռուսաստանի նախագահը և ԳՖՀ-ի կանցլերը հանդես են եկել ճգնաժամի ապաԷսկալացման նպատակով համակարգված միջոցներ մշակելու օգտին»,-նշել են Կրեմլում: 

 

«Քննարկվել Է նաև Ռուսաստան-Եվրամիություն-Ուկրաինա  ձևաչափով բանակցությունների ընթացքը, որոնք նվիրված են ռուսական բնական գազի մատակարարման խնդիրներին»,-նշել են մամուլի ծառայությունում:

 

Ինչպես հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հունիսի 6-ին Պուտինը մասնակցելու Է Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման տարեդարձի կապակցությամբ կայանալիք հանդիսություններին, որտեղ նա հանդիպում կունենա Մերկելի հետ: «Հանդիպումը կկայանա ուրբաթ օրը (հունիսի 6-ի) առավոտյան՝ նախքան պաշտոնական միջոցառումների սկսվելը»,-ճշտել Է Ուշակովը:

 

Պլանավորվում Է նաև, որ Պուտինն առանձնազրույց ունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ: Հունիսի 5-ին Պուտինը Փարիզում բանակցություններ կվարի Ֆրանսիայի ղեկավար Ֆրանսուա Օլանդի հետ:

 

Նույն շարքից