Միջազգային 

Վլադիմիր Պուտինը և Պյոտր Պորոշենկոն հանդիպել են

Արևմտյան գործակալությունները հաղորդել են ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյի 15-րոպեանոց հանդիպման մասին, որը տեղի Է ունեցել հունիսի 6-ին Նորմանդիայում: 

 

Հանդիպումը կազմակերպվել Էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ: Հաղորդագրության համաձայն՝ հանդիպումից առաջ, որը տևել Է 15 րոպե, Պուտինը և Պորոշենկոն միմյանց ձեռք են սեղմել:

 

Օլանդի գրասենյակում այն կարծիքին են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կարող Է առաջին քայլը դառնալ Մոսկվայի կողմից Ուկրաինայի ընտրությունների ճանաչման հարցում: Նաև, ինչպես հաղորդել Է Reuters–ը, Ուկրաինայում հրադադար հաստատման մանրամասների քննարկումը կարող Է սկսվել արդեն առաջիկա օրերին:

 

«Զրույցի ընթացքում քննարկվել են ճգնաժամի ապաԷսկալացման հնարավոր միջոցառումները, ներառյալ Մոսկվայի կողմից Պորոշենկոյի ընտրվելը ճանաչելու հնարավորությունը: Զինադադարի մանրամասները նույնպես կքննարկվեն առաջիկա օրերին»,-գործակալությունը մեջբերել Է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի աշխատակցի խոսքը: Նա նշել Է, որ Պուտինը և Պորոշենկոն քննարկել են նաև ուկրաինական ճգնաժամի հնարավոր տնտեսական հետևանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից