Միջազգային 

Վրաստանը կշարժվի ԵՄ-ին անդամակցման ուղղությամբ. Գեորգի Մարգվելաշվիլի

Վրաստանն ընտրել է իր ճանապարհը, դա դեպի ԵՄ տանող ճանապարհն է, և ոչ ոք չի կարող շեղել Վրաստանին այդ ուղուց: Ինչպես հաղորդում է Грузия Online-ը՝ այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ Թբիլիսիում Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրքհալթերի հետ հանդիպման ավարտին:

Վրաց նախագահն ընդգծել է, որ ողջ վրացական համայնքը, ինչպես նաև՝ ողջ քաղաքական հատվածը միաասնական են այն ճանապարհին, որով ընթանում է երկիրը:

«Ողջ վրացական համայնքը, ողջ քաղաքական հատվածը բացարձակապես միասնական են այն ճանապարհին, որով մենք ընթանում ենք և որում մենք շուտով նոր փուլ կթևակոխենք, որն է՝ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը: Ստորագրման պահից սկսած՝ Վրաստանը կսկսի աշխատել ԵՄ-ին անդամակցման ուղղությամբ», - հայտնել է Մարգվելաշվիլին:

Նույն շարքից