Միջազգային 

Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և նրա հետ Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ:

 

Նրանք բոլորն են նվիրված են եղել Թբիլիսիի և Հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերություններին և վկայում են Վրաստանում ռազմաքաղաքական դաշինքի դիրքերն ամրապնդելու մասին, գրում է «Նեզավիսիմայա գազետան»։

 

Տեղի ունեցածը լիովին համապատասխանում է ԱՄՆ-ի 2015 թվականի ազգային անվտանգության ռազմավարությանը, որում ասվում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցերում Ուկրաինային, Մոլդովային ու Վրաստանին լիակատար աջակցության մասին:

 

Մյունխենում կայացած բանակցություններն ու հանդիպումները Վրաստանի ներկայացուցիչների՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ- բնակարանում ունեցած հանդիպումների տրամաբանական շարունակությունն են, որտեղ կայացել էր ՆԱՏՕ-Վրաստան պաշտպանության նախարարների մակարդակով նիստը:

 

Մամուլի ասուլիսի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Վրաստանը Դաշինքի մերձավոր գործընկերն է, որը ներդրում է ունենում ընդհանուր անվտանգության ապահովման հարցում: Նա ընդգծել է, որ դաշինքը կարող է Վրաստանում պաշտպանության ավելի արդիական համակարգ ստեղծել՝ մի շարք կազմակերպություններին Վրաստանի անդամակցումն արագացնելու համար:

Նույն շարքից