Վրաստանը ծրագրում է Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնել բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ մասին հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:
«Մենք չենք պլանավորում ուժով վերադարձնել տարածքները (Աբխազիան և Հարավային Օսիան), մենք մտադիր ենք խաղաղ գործընթացով միավորել Վրաստանը»,- ասել է նախագահը, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն: