Միջազգային 

Վրաստանի խորհրդարանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կվավերացնի հուլիսի 18-ի արտահերթ նիստում

Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը հանրապետության խորհրդարանը կվավերացնի հուլիսի 18-ի իր արտահերթ նիստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում «Գրուզիա Online»-ը, հուլիսի 9-ին Թբիլիսիում լրագրողներին հայտնել Է խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:


Լեհաստանի Սենատի մարշալ Բոգդան Բորուսևիչի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում Ուսուպաշվիլին նշել Է, որ, «Վրաստանի Սահմանադրության պահանջներին համապատասխան, առաջիկա օրերին ինքը կդիմի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու խնդրանքով»:

 

Այժմ Վրաստանի խորհրդարանը արձակուրդում Է. գարնանային նստաշրջանն ավարտվել Է հունիսի վերջին: Սահմանադրությանը համապատասխան, հանրապետության նախագահն իրավունք ունի արտահերթ նիստ գումարել կարևոր օրինագծեր և համաձայնագրեր քննարկելու և հաստատելու համար:

 

Ասոցացման համաձայնագիրը Վրաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվել Է հունիսի 27-ին Բրյուսելում:

 

Նույն շարքից