Միջազգային 

Վրաստանի կառավարությունը հեղաշրջում թույլ չի տա. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով նախկին իշխող՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից զանգվածային բողոքի ակցիաի անցկացումը, հայտարարել է, որ երկրի կառավարությունը հեղաշրջում և սադրիչ գործողություններ թույլ չի տա: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը», որի հիմնադիրն է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հայտարարել է նոյեմբերի 15-ին Թբիլիսիի կենտրոնում զանգվածային բողոքի ակցիայի անցկացման մասին, որի ժամանակ ծրագրվում է դժգոհություն արտահայտել մի շարք հարցերում իշխանությունների գործունեության վերաբերյալ:

«Տեղեկատվություն ունենք, որ «Միացյալ ազգային շարժումը» մշտապես ինչ-որ հակապետական բան է ծրագրում, սակայն կառավարությունը դրան շատ կոշտ պատասխան կտա»,- հայտարարել է Ղարիբաշվիլն «Իմեդիի» եթերում:

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել էր կուսակցության դեմ քրեական գործ հարուցելու մասին՝ պետական իշխանության զավթման նպատակով դավադրության նախապատրաստման փաստով:

Նույն շարքից