Միջազգային 

Վրաստանի նախագահը համախմբման կոչ է արել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր ելույթ է ունեցել խորհրդարանում և դիմել պատգամավորներին։

 

«Մենք բոլորս պետք է համախմբվենք Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման և պահպանման համար պայքարում», - ասել է նա, փոխանցում է apsny.ge-ն։

 

Նախագահի խոսքով՝ այդ խնդրի լուծման համար երկրի ղեկավարի վարչակազմը կրկնապատկել է ջանքերը նաև միջազգային ասպարեզում։


«Ցանկանում եմ հայտնել ձեզ, որ բոլոր ձևաչափերի բանակցությունների շրջանակում մենք ստացել ենք ամուր աջակցություն, ինչն արտահայտվել է ինչպես Ճապոնիայի կառավարության հետ համատեղ ստորագրված հայտարարությունում, այնպես էլ միջազգային համաժողովների օրակարգում Վրաստանի թեմայի ակտիվացմամբ»,- նշել է Մարգվելաշվիլին։

 

Նախագահն ընդգծել է, որ իրենք պետք է համախմբվեն Աբխազիայի և Ցխինվալի շրջանների տարածքների անեքսիան կանխելու համար։ «Այդ վտանգը չպետք է բաժանի վրաց հասարակությանը, այն պետք է միավորի մեզ, քանի որ Ռուսաստանի գործողություններին պատասխանը և միակ ելքը եվրաինտեգրումն է»,- ասել է նախագահը։

Նույն շարքից