Միջազգային 

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ՝ քննարկելու բոլոր խնդիրները

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե հանդիպման ընթացքում քննարկվեն վրաց-ռուսական հարաբերությունները՝ հաշվի առնելով բոլոր վիճահարույց հարցերը: Այս մասին ահղորդում է newsgeorgia.ru-ն:

 

«Ես պատրաստ եմ հանդիպել ՌԴ նախագահի հետ, սակայն քննարկելու միայն այն հարցերը, որոնք վերաբերում են Ռուսաստանին և Վրաստանին: Մենք Ռուսաստանին առաջարկում ենք բարիդրացիական և բարեկամական հարաբերություններ՝ մեր տարածքային ամբողջականության վերականգման և երկրի ինքնիշխանության հարգման պայմանով, և դա մենք պատրաստ ենք քննարկել»,-«Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մարգվելաշվիլին՝ շեշտելով որ վրաց-ռուսական հարաբերություններում կան սուր անկյուններ:

 

«Վրաստանը խաղաղ և բարեկամասեր երկիր է, որը Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ նկրտումներ չունի, սակայն գտնվում է օկուպացիոն պայմաննորում՝ ՌԴ կողմից ագրեսիայի վտանգի ներքո»,-հայտարարել է Մարգվելաշվիլին:

Նույն շարքից