Միջազգային 

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին՝ նախագահի վետոն շրջանցելու համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քայլ առաջ է որակել խորհրդարանի կողմից նախագահի սահմանած վետոյի շրջանցումը, տեղեկացնում է Новости-Грузия կայքը:

 

«Եվս մեկ քայլ առաջ է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանական զարգացման մեջ: Մենք տեսանք, որ խորհրդարանական մեծամասնությունը շրջանցեց նախագահական վետոն, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պատգամավորներին: Սա իրոք լավ ցուցադրություն էր այն բանի, որ այսօր Վրաստանում լիակատար ժողովրդավարություն է, և դա մեր իշխանությունների ձեռքբերումն է»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

 

Վրաստանի խորհրդարանը երկար վիճաբանություններից հետո նոյեմբերի 28-ին հաստատել էր օրինագիծը, որի հիմքով ՆԳՆ-ն պահում է քաղաքացիների անձնական տվյալներին ուղղակի հասանելիությունը, իսկ անձնական տվյալների պաշտպանության գործընթացով զբաղվելու է հատուկ տեսուչը:

 

Չնայած այն հանգամանքին, որ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին օգտագործել էր վետոյի իր իրավունքը, սակայն խորհրդարանին հաջողվել էր շրջանցել այն:

Նույն շարքից