Վրաստանի կառավարությունը մտադիր է համագործակցել Աբխազիայի նոր նախագահի հետ՝ անկախ նրանից, թե ով կզբաղեցնի այդ պաշտոնը, հայտարարել է Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին, գրում է Взгляд-ը:
«Շատ կարևոր է երկխոսություն ունենալ աբխազ հանրության հետ, այդ պատճառով, ով էլ լինի աբխազական հանրության նոր առաջնորդը, մենք պետք է պատրաստ լինենք շփվելու նրա հետ»,- հայտարարել է Զաքարեիշվիլին վրացական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
Նախարարը նաև նշել է, որ Աբխազիայում տեղի ունեցող գործընթացները կարևոր են Վրաստանի համար:
Հիշեցնենք, որ Աբխազիայի խորհրդարանը մայիսի 29-ին անվստահություն էր հայտնել վարչապետ Լեոնիդ Լակերբայային, իսկ նախագահ Ալեքսանդր Անկվաբին առաջարկել ինքնակամ հրաժարական տալ: Խորհրդարանը քվեարկել է օգոստոսի 24-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու օգտին։ Նախագահի պարտականությունները կկատարի խոսնակ Վալերի Բգանբան: