Գլխավոր ասամբլեան 68-րդ նստաշրջանում ընդունել Է Վրաստանի կողմից առաջադրված «Աբխազիայից և Ցխինվալի տարածաշրջանից ներքին տեղահանվածների և գաղթականների մասին» յոթերորդ բանաձևը, քվեարկության ընթացքում փաստաթուղթը պաշտպանել Է 69 երկիր, դեմ են քվեարկել 13-ը, ձեռնպահ են մնացել 79-ը:
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն Է հայտնում ՄԱԿ-ի այն բոլոր անդամ երկրներին, որոնք քվեարկել են բանաձևի օգտին»,- հայտարարել Է արտաքին քաղաքական գերատեսչությունը: Ըստ որում նշված Է, որ բանաձևի ամենամյա նախաձեռնումը նպատակ Է հետապնդում միջազգային ուշադրությունը հրավիրել հարցի վրա և ընդլայնել կողմնակիցների քանակը:
«Մենք ուրախ ենք, որ բանաձևը պաշտպանած երկրների քանակը 2013 թվականի համեմատությամբ զգալիորեն ավելացել Է»,- ասված Է Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Անցյալ տարի բանաձևի օգտին քվերարկել Էր 63 երկիր, դեմ՝ 16-ը, ձեռնպահ Էր մնացել 84 երկիր: «Ոչ» ասած երկրների թվում Էին Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Կուբան, Լաոսը, Բիրման, Նաուրուն, Նիկարագուան, Շրի Լանկան, Սուդանը, Սիրիան, Վիետնամը, Հարավային Կորեան, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: