Հիշում եմ և պահանջում 

Ցեղասպանության ոճրագործության ժխտման և այն անպատիժ թողնելու համար մարդկությունը չափազանց մեծ գին է վճարում. Գարեգին Երկրորդ

Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության անտեսումը Հոլոքոստի և Դարֆուրում ու Ռուանդայում իրականացված ցեղասպանությունների պատճառ դարձավ, հայտարարել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի շրջանակում։



«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա ֆորումն անցկացվում է  Երևանում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ֆորումին մասնակցում է տարբեր երկրներից ավելի քան 600 ներկայացուցիչ։



«Ժամանակին միջազգային հանրության կողմից ցեղասպանության հանցագործությունների անտեսումը, անդատապարտելի ու անպատիժ թողնելը, ինչպես և` ժխտողականությունը պատճառ դարձան, որ շարունակվի եղերագործությունների շղթան, – ընդգծել է Կաթողիկոսը։



Նրա խոսքով` Ցեղասպանության ոճրագործության ժխտման և այն անպատիժ թողնելու համար մարդկությունը չափազանց մեծ գին է վճարում: «Ժխտողականության հանդուրժումը անտարբեր է դարձնում մարդուն իր նմանի տառապանքի հանդեպ և հանրության կյանքում լռեցնում բարոյական պատասխանատվության ձայնը` զրկելով նման սարսափի կրկնությունը կանխելու հանձնառությունից», – նշել է Կաթողիկոսը։

Նույն շարքից