Հիշում եմ և պահանջում 

Ցեղասպանության տարելիցի Հանձնաժողովը Կալիֆորնիայում թանգարան է կառուցելու

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հանձնաժողովի Արեւմտյան Ամերիկայի բաժնի ներկայացուցիչները հանդիպել են կալիֆորնիական Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի եւ քաղաքային կառավարիչ Սքոթ Օչոայի հետ՝ Գլենդելում Կալիֆորնիայի հայ-ամերիկյան թանգարան ստեղծելու գործընթաց նախաձեռնելու նպատակով:


«Asbarez»-ի փոխանցմամբ՝ Հանձնաժողովում ներկայացված կազմակերպությունները միաձայն որոշել են Գլենդելում համաշխարհային մակարդակի թանգարան ստեղծել:


«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հնարավորություն է ընձեռում Ցեղասպանությունը վերապրածների, ինչպես նաեւ հայկական ծագմամբ ամերիկացիների սերունդների փորձն օգտագործել որպես միջոց՝ ժողովրդավարական հասարակությունում ազատության եւ հավասարության պահպանման համար»,- հայտարարել է Հանձնաժողովի Արեւմտյան Ամերիկայի բաժնի համանախագահ Կարո Ղազարյանը:

Նույն շարքից