Միջազգային 

Ստամբուլում և Անկարայում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև

Այսօր ցերեկը Ստամբուլում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում է Today's Zaman-ը։ Ստամբուլում ցուցարարները փորձել են անգամ բարիկադներ կառուցել։ Օքմեյդանի թաղամասում փակվել են խանութները։

 

Ըստ աղբյուրի՝ ցուցարարները փողոց են դուրս եկել 2013-ին Գեզի զբոսայգու ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից սպանված անչափահասի՝ Բերկին Էլվանի մահվան տարելիցի առիթով։ Նշվում է, որ այսօր նրան հիշել են ամբողջ Թուրքիայում։ Բախումներ են տեղի ունեցել նաև Անկարայում։

 

Նոր ցույցերի ժամանակ արցունքաբեր գազ է կիրառվել, ներկա դրությամբ կա առնվազն 11 ձերբակալված անկարայում։

 

Իզմիրում Էլվանի հուշարձանը վնասվել է

Նույն շարքից