Հիշում եմ և պահանջում 

Փաստեր տեսնել ցանկացողի համար դրանք շատ են: Միայն թե նայել է պետք․ «Ակօս»-ի պատասխանն Էրդողանին

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթեր ներկայացնելու պահանջին:



 

«Ակօս»-ի խմբագրականը ներկայացնում ենք ստորև.



 

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին ու Սփյուռքին է դիմում՝ ասելով՝ «Մեր արխիվներն այստեղ են, Դո՞ւք ինչ փաստեր ունեք»:



 

Հայերը ցեղասպանությունը ներկայացնելու համար փաստեր ներկայացնելուց կախվածություն չունեն. ինչպես Հրանտ Դինքն էր ասում. «Ամեն հայ մի փաստաթուղթ է»:

 



Սակայն եթե անպատճառ փաստաթուղթ է պետք, երկու այլ զարգացում կարելի է հիշեցնել: Դրանցից մեկը Վատիկանի արխիվներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերն ու միսիոներների զեկույցներն են, որոնք նոր են հրապարակվում:



 

Մյուսը Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը» գրքի թուրքերեն թարգմանության հրատարակումն է: Գիրքը ցեղասպանություն տեսած շրջաններից, գյուղերից ու քաղաքներից մեկ առ մեկ մանրամասնելով վկայություններ է ներկայացնում: Փաստեր տեսնել ցանկացողի համար դրանք շատ են: Միայն թե նայել է պետք»:

Նույն շարքից