Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
6-րդ տուրի «Արարատ»-«Շիրակ» հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, սեպտեմբերի 12-ին, ժամը 17:30-ին, իսկ «Ալաշկերտ»-«Միկա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին: