Միջազգային 

Քեմբրիջի դքսուհի Քեթրինը նշել է երկրորդ փոքրիկի ծննդյան ժամկետը

Քեմբրիջի դքսուհի Քեթրինը նշել է երկրորդ փոքրիկի ծննդյան ժամկետը, հայտնում է Metro-ն: Նա հայտնել է, որ իր և արքայազն Ուիլյամի փոքրիկը պետք է լույս աշխարհ գա ապրիլի կեսից ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում:



33-ամյա դքսուհին այդ հայտարարությունն արել է Լոնդոնում Բրուքհիլլ մանկական կենտրոն այցի ժամանակ: Դա Քեթրինի մասնակցությամբ հանրային վերջին միջոցառումներից է նախքան երկրորդ անգամ նրա մայրանալը: «Ես հարցրի, թե երբ պետք է ծնվի փոքրիկը, և նա պատասխանեց, որ ապրիլի կեսին կամ վերջին»,- պատմել է կենտրոնի կամավոր Քրիստի Օսբորնը:


 

 

Նույն շարքից