Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարգադրել է ակտիվացնել Միացյալ թագավորությունում աշխատող ռուսական հատուկ ծառայությունների գործակալների դեմ պայքարը՝ ավելի ուշադիր հետևել նրանց գործունեությանը: Կարգադրվել է խստացնել անվտանգության միջոցները:
Ինչպես հաղորդում են անգլիական լրատվամիջոցները, այս մասին հայտնել են բրիտանական հակահետախուզությունում The Sunday Times պարբերականի աղբյուրները: