Միջազգային 

Օբաման հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնին և Ջոզեֆ Բայդենին «հավասարապես է սիրում»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «հավասարապես է սիրում» նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին՝ գրում է TASS-ը:



Քլինթոնը և Բայդենը 2016-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության առավել հավանական թեկնածուներն են՝ չնայած իրենք դեռևս չեն հաղորդել ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին:



Լրագրողի հարցին՝ «Հիլարի Քլինթո՞ն, թե՞ Ջոզեֆ Բայդեն», նախագահը հայտարարել է. «Սիրում եմ երկուսին էլ: Չհաջողվեց ինձ որսալ»:

Նույն շարքից