Միջազգային 

Օբաման հիասթափված չԷ Ռուսասանի հետ հարաբերություններից

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Economist հանդեսում հրապարակված հարզազրույցում հայտարարել Է, որ չի ափսոսում Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերաբեռնման» համար:

 

Economist-ի թղթակիցը հարցրել Է Օբամային, թե նա չի կարծում արդյոք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն «անհարմար կացության մեջ Է դրել»՝ հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների վատթարացումը: Օբաման պատասխանել, որ չի ափսոսում վերաբեռնման (հայտարարվել Է 2009 թվականին) համար, բայց այնուհետև դա նշանակությունը կորցրեց:  

   

«Ես չեմ զգում, որ ինձ անհարմար կացության մեջ են դրել: Մենք շատ արդյունավետ հարաբերությոններ ունեինք նախագահ Մեդվեդևի հետ: Մենք քիչ բան չարեցինք, ինչ հարկավոր Էր անել»,- ասել Է Օբաման: Նրա կարծիքով՝ «Ռուսաստանում միշտ Էլ ինչ-որ բան եղել Է Երկերեսանի Յանուսից. այն նայել Է թե՛ դեպի Արևելք և թե՛ դեպի Արևմուտք»:    

 

Նա կարծում Է, որ ՌԴ-ի նախագահի քաղաքականությունը կարճաժամկետ հեռանկարում կարող Է ժողովրդականություն վայելել երկրի ներսում և «վիճահարույց լինել արտասահանում»:

 

ԱՄՆ-ը կարծում Է, որ Ռուսաստանն իրեն տարածաշրջանային մարտահրավեր Է նետում, բայց համոզված Է, որ կկարողանա խուսափել Էսկալացիայից:

 

Նույն շարքից