Միջազգային 

Օբաման և Պուտինը զրուցել են Ուկրաինայի դրության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նորմանդիայում տեղի ունեցող միջոցառումների շրջանակներում հունիսի 6-ին շփվել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Չնայած այն բանին, որ առանձին հանդիպում չի եղել, երկու պետությունների ղեկավարները հնարավորություն են ունեցել կարծիքներ փոխանակել Ուկրաինայի իրադրության, ինչպես նաև այդ երկրի արևելքում տիրող ճգնաժամի շուրջ: Պուտինը և Օբաման հանդես են եկել բռնության և ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման անհրաժեշտության օգտին»,-ասել է Պեսկովը:

 

Դա եղել Է երկու պետությունների ղեկավարների առաջին հանդիպումը Ուկրաինայում ճգնաժամի սկսվելուց ի վեր, որը և մնում է գլխավոր հիմնախնդիրը Մոսկվայի ու Արևմուտքի հարաբերություններում:

 

Նույն շարքից