ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է համաշխարհային դասակարգման նոր աղյուսակը, որը շարունակում է վստահաբար գլխավորել նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը:
Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը, ով երկար ժամանակ երկրորդ տեղում էր, եզրափակում է առաջին տասնյակը, որն ունի հետևյալ տեսքը՝
1. Մագնուս Կարլսեն, Նորվեգիա – 2863
2. Ֆաբիանո Կարուանա, Իտալիա – 2802
3. Հիկարու Նակամուրա, ԱՄՆ – 2798
4. Վեսելին Տոպալով, Բուլղարիա – 2798
5. Ալեքսանդր Գրիշչուկ, Ռուսաստան – 2794
6. Վիշվանաթան Անանդ, Հնդկաստան – 2791
7. Անիշ Գիրի, Հոլանդիա – 2790
8. Ուեսլի Սո, ԱՄՆ – 2788
9. Վլադիմիր Կրամնիկ, Ռուսաստան – 2783
10. Լևոն Արոնյան, Հայաստան – 2770