Ֆինլանդիայի իշխանությունները քննարկում են Իրաք 10-ից մինչև 30 ռազմական հրահանգիչ ուղարկելու հնարավորությունը: Ինչպես հայտնել է ֆիննական պաշտպանության նախարար Կառլ Հագլունդը, դա կլինի երկրի ներդրումն Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի ղեկավարությամբ արևմտյան պետությունների կոալիցիայի գործողության մեջ, հաղորդում է ТАСС-ը:
«Ֆինլանդիային հարցրել են այն մասին, թե արդյո՞ք նա մտադիր է մասնակցություն ունենալ»,- ասել է նա՝ հավելելով, որ հրահանգիչներ ուղարկելու մասին որոշումը կկայացվի նոյեմբերի ընթացքում: Նրանք, ինչպես պարզաբանել է Հագլունդը, կօգնեն պատրաստել իրաքցի զինվորականներին, ովքեր պետք է կանխեն ԻՊ-ի առաջխաղացումը դեպի նոր տարածքներ:
Այս գործողությանն արդեն մասնակցում են Նորվեգիան, Դանիան և Գերմանիան: Հագլունդն ընդգծել է, որ Ֆինլանդիան տվյալ իրավիճակում չի կարող մնալ դիտորդի դերում: