Միջազգային 

Ֆրանսիայի նախագահն ընդունել է Իլհամ Ալիևին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Հանդիպմանը քննարկման կենտրոնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն է: Քննարկումների վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:


Ալևից հետո Օլանդն ընդունել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահների եռակողմ բանակցությունները կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:00-ին, իսկ ժամը 23:00-ին տեղի կունենա պաշտոնական ընթրիք:

Փարիզում Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ այսօր նախատեսվող Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը երրորդն է այս տարվա ընթացքում: Մինչ այդ նախագահները հանդիպել էին Սոչիում եւ Ուելսում` Վլադիմիր Պուտինի եւ Ջոն Քերիի նախաձեռնությամբ: Սա գալիս է հաստատելու այն, որ եռանախագահող պետությունների ղեկավարները վճռական են տրամադրված ԼՂ հակամարտության կարգավորման հարցում եւ հանդիպումների արդյունքում փորձում են ուղի գտնել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս պարագայում, սակայն, միայն եռանախագահող պետությունների ղեկավարների եւ համանախագահների ցանկությունը քիչ է: Այդ ցանկությունը պետք է լինի նաեւ կողմերի մոտ:

Նույն շարքից