Ntv.ru կայքի փոխանցմամբ՝ ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժերար Դեպարդյեն կարծիք է հայտնել, որ Ֆրանսիայի ներկայիս իշխանությունները հանրապետությունը վերածել են «սոցիալական խնամարկյալների երկրի»՝ ստեղծելով պայմաններ, որոնց դեպքում «աշխատանքը հակակրանք է առաջացնում մարդկանց մոտ»։
Դերասանը այս մասին հայտնել է «Беларусь 1» ալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Միևնույն ժամանակ, նա լավ է արտահայտվել գործազրկության դեմ բելառուսական պայքարի մասին։