Տնտեսություն 

Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի կունենա ֆրանս-հայկական տնտեսական պալատի բացման արարողությունը

Ֆրանսիայի Նիս քաղաքում սեպտեմբերի 12-ին տեղի կունենա Ֆրանս-հայկական տնտեսական պալատի բացման արարողությունը: Արարողությունը կսկսվի տեղի ժամանակով 18-ին Նիսի Լուսանկարչության եւ պատկերների թատրոնում: Այս մասին գրում է«Nouvelles d'Arménie»-ն:


Լազուրե ափի ֆրանս-հայկական տնտեսական պալատի գործունեության նպատակն այն է, որպեսզի միավորի ֆրանս-հայկական պրոֆեսիոնալ աշխարհին Լազուրե ափում, բարելավի մթնոլորտը բիզնես աշխարհում, աջակցի աշխարհում ֆրանսիական այդ շրջանի իմիջի բարձրացմանը, կապեր հաստատի իր գործընկերների հետ Հայաստանում եւ սփյուռքում, ինչպես նաեւ օգնի իր անդամներին տեղական ու միջազգային մակարդակներում դրսեւորել իրենց գիտելիքներն ու գաղափարները:

Նույն շարքից