Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լիբիայում տիրող իրավիճակը։ Նրանք կարծում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է միջոցներ ձեռնարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի համար, գրում է gazeta.ru-ն:
«Նրանք ընդգծել են Անվտանգության խորհրդի նիստի և միջազգային հանրության կարևորությունն այդ վտանգի առաջ նոր միջոցներ ձեռնարկելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Եգիպտոսի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ, երբ գրոհայինները հրապարակել են եգիպտոսցի քրիստոնյաներին մահապատժի ենթարկելու տեսանյութը: Օդային հարվածներից հետո սպանվել է 40-50 գրոհային: