Առողջապահություն Կորոնավիրուս Միջազգային 

Հարավային Կորեայում MERS կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 29-ի

analitik.am

Հարավային Կորեայում  MERS կորոնավիրուսից մահացել է ևս երկու մարդ։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։

MERS կորոնավիրուսի տարածման հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի։

Նախարարությունը նաև հաղորդել է, որ վարակվածների թիվը հասել է 180-ի:

Հայտնի է նաև, որ վիրուսի տարածման պահից 13.000 մարդ մեկուսացվել է, նրանցից 11000 ազատ են արձակվել երկու շաբաթ տևած բուժումից հետո, որը համարվում է MERS վարակի թաքնված շրջանի առավելագույն ժամկետը:

Նույն շարքից