Ֆեյսբուք 

Քոչարյանի արհեստական ինտրիգաները

analitik.am

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ արդեն մի քանի օր է Երևանի փողոցներում տեղի են ունենում ցույցեր: Պայքարը «վարակել է» նաև Հայաստանի այլ քաղաքներին. ցույցեր են լինում Գյումրիում, Կապանում, Վանաձորում և այլն:

Այս թեման գրավել է գրեթե բոլոր քաղաքական գործիչների ուշադրությունը: Լրահոսին հետևելով կարելի է տեսնել բազմաթիվ կարծիքներ, վերլուծություններ, կոչեր, որոնք արվում են տարբեր տրամաչափի, նախկին և ներկա պաշտոնյաների կողմից:

Այսօր լրագրողները փորձել են տեղեկանալ թե ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինչ վերաբերմունք ունի Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ու դրա դեմ բողոքի ցույցերի վերաբերյալ: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրել է. «Ռոբերտ Քոչարյանը ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Նա առայժմ չի ուզում հրապարակայնորեն արտահայտվել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի թեմայով, քանի որ չի ցանկանում թեժացնել առանց այդ էլ լարված իրավիճակը։ Սակայն առաջիկայում նախագահ Քոչարյանը անպայման կներկայացնի իր տեսակետը ինչպես այս, այնպես էլ` կուտակված այլ խնդիրների վերաբերյալ»։

Այն որ ՀՀ երկրորդ նախագահը նույնպես ցանկանում է կարծիք արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ` գովելի է, բայց ի՞նչ զարգացման է սպասում Քոչարյանը և իրադարձությունների զարգացումից արդյո՞ ք փոխվելու է երկրորդ նախագահի ասելիքը:

Ինչու եմ սա ասում: Ընդհանուր առմամբ Քոչարյանը միակ բանը, որ կարող է այս պահին անել, դա ՀԷՑ-ի հետ կնքված պայմանագրի ու դրա երևացող կամ չերևացող կողմերի մասին խոսելն է: Այս պարագայում կարծում եմ այդքան էլ պարտադիր չէ սպասել ինչ որ զարգացումների հասունացմանը:
ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի կողմից արհեստական ինտրիգաների ստեղծման փորձերը ժամանակավրեպ են, քանի որ այսօր քաղաքացիները կենտրոնացած են բոլորովին այլ խնդրի վրա:

Նույն շարքից