Ֆեյսբուք 

Բաղրամյան պողոտայի քաղաքացիներն ու ընդդիմությունը

Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդներն ու քաղաքացիները, խաղերով ու պարերով, ոստիկաններին ջուր ու պոնչիկ առաջարկելով, կարողացան անել շատ ավելին, քան մեր ընդդիմադիրները՝ ԱԺ պատգամավորի մանդատ ունենալով: Բաղրամյանում չեն գոռում, Բաղրամյանում ժպտում են, իսկ ժպիտն արդեն հաղթանակի նշան է: Հենց ժպիտի պատճառով էլ Ռուսաստանը գնում է զիջումների՝ Պերմյակովին հանձնեց, Հրաչյա Հարությունյանին հետ են վերադարձնում, աուդիտ են սկսում և այլն:

Այս ամենն ապացուցում է, որ մեզ մոտ մայդան կամ մեյդան չկա: Մենք չենք ուզում սպանել կամ սպանվել, մենք ժպտում ենք: Մենք ուժեղ ենք, մենք հաղթում ենք: Սա միտինգ չէ, սա քաղաքային զբոսանք է, սա յուրահատուկ բողոքի ֆլեշմոբ է, սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենագեղեցիկ հաղթանակն է:

Նույն շարքից