Հունիսի 28-ին Բաքվում փակվեցին առաջին Եվրոպական խաղերը: Եվրոպական խաղերի փակման արարողության համար 140 մլն մանաթ է ծախսվել պետբյուջեից, որը կազմում է ավելի քան 133 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Contact.az կայքը։
Ըստ Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովի, չնախատեսված ծախսերի հետ միասին խաղերի ամբողջական բյուջեն կազմել է 1,174 մլրդ մանաթ կամ 1,12 մլրդ դոլար:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների, իշխանությունները տասնյակ միլիոններ են ծախսել փակման արարողությանը համաշխարհային աստղերի մասնակցության համար, այդ թվում Մադոննայի: