Ֆեյսբուք 

Քաղաքացիական պայքարը Հայաստանում չեն տարբերակում քաղաքական պայքարից

Էլեկտրաէներգիայի գնի իջեցման դեմ պայքարի ժամանակ, բազմաթիվ մարդիկ միացան այդ պայքարին և նույնիսկ ՀՀԿ-ականներ: Իհարկե վերջիններիս մուտքն Ազատության հրապարակ կամ Բաղրամյան փողոց ոչ միանշանակ ընդունվեց: Դա սխալ մոտեցում է: Քաղաքացիական պայքարին կարող են միանալ բոլոր կուսակցությունների և ուժերի ներկայացուցիչները: Կլինեն դրանք իշխանական, թե ոչ իշխանական ուժեր՝ կարևոր չէ: Լույսի գինը տվյալ դեպքում նրանց էլ է վերաբերվում, այդ մարդիկ իհարկե ընտրել են իրենց ՔԱՂԱՔԱԿԱՆ կրկնում եմ ՔԱՂԱՔԱԿԱՆ կուրսը, բայց թանկացումների ժամանակ նրանք կարող են անկաշկանդ պայքարել ու պահանջել:

Քաղաքականի ու Քաղաքացիականի տարբերությունները պետք է հստակ հասկանալ: Քաղաքական պայքարի ժամանակ մեկ այլ կուսակցության անդամի ներկայությունը կարող է ոչ միանշանակ ընդունվել , իսկ քաղաքացիական պայքարի շրջանակներում այդ քայլը պետք է ողջունել, ոչ թե դատապարտել:

Առաջադեմ աշխարհում այս ամենը հասկանում են, իսկ ինչո՞ւ մենք դուրս չենք գալիս մեր կաղապարներից: Հարցը վերաբերվում է մեր մենթալիտետին, որը կամաց կամաց տեղի է տալիս: Կեցցե քաղաքացիական բարձր ինքնագիտակցություն ունեցող անհատը՝ անկախ իր քաղաքական ճանապարհից:

Նույն շարքից