Ֆեյսբուք 

Բայց մի մոռացեք էն մարդկանց ավանդը, որ նախաձեռնեցին շարժումը

analitik.am

Թեև ես<<Ոչ թալանին>> խմբի մեջ չեմ եղել, բայց կանգնած եմ եղել շարժման ակունքներում և մասնակցել եմ շարժման ձևավորումից սկսած բոլոր հանդիպումներին, հանրային քննարկումներին, հանրահավաքներին ու երթերին. Հիշում եմ, առաջին հանդիպման ժամանակ Մաշտոցի պուրակում հավաքվել էին ընդամենը 30 հոգի.

Հետո շարժումը ձնագնդիի էֆեկտով մեծացավ ու ներկայումս Բաղրամյան փողոցի վրա հավաքվում են տարբեր գնահատականներով 10-20 հզ. մարդ. Ու էդ ամենի մեջ ամենամեծ դերը խաղացել են <<Ոչ թալանին>>շարժման անդամները. Այնպես որ Վաղինակին և Մաքսին դավաճան համարողներ մի պահ մտածեք ինչ կլիներ եթե նրանք չնախաձեռնեին այս շարժումը.

Հիմա նրանք սկուտեղի վրա ձեզ մատուցել են մի հզոր շարժում և եթե նորաթուխ լիդերները կարողանան այն հասցնել հաղթական ավարտին իրենցից գոհ կլինենք. Բայց մի մոռացեք էն մարդկանց ավանդը, որ նախաձեռնեցին շարժումը, իսկ հարթակի ներկայիս նորաթուխ լիդերները երկար ժամանակ չկային այնտեղ և միայն հետագայում հայտնվեցին այնտեղ. Այնպես որ սպասենք որոշ ժամանակ անցնի ու սառը գլխով դատողություններ անենք

Նույն շարքից