Ֆեյսբուք 

Քաղաքական առավոտ՝ Բաղրամյանում

analitik.am

Բաղրամյանում այս առավոտը ցուցարաների համար առանձնացավ հետաքրքիր ու կանխատեսելի հայտարարությամբ, որի հեղինակը դեռևս նախօրեին ցացարաների շարքերը համալրած «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն է:

Սանասարյանն ասել է. «Բողոքի ակցիան ապակուսակցական, ոչ թե ապաքաղաքական շարժում է, սա քաղաքական հարց է: Խնդիրը քաղաքական է, դիմում ենք իշխանությանը, խնդիրը կապված է իշխանության հետ: Ներկա պահին ցուցարարների առաջ իշխանափոխության խնդիր չի դրվում, բայց եթե շարունակվի ոտնահարվել քաղաքացու իրավունքները ու շարունակեն քաղաքացու պահանջը չկատարել ես չեմ բացառում որ մի օր այստեղ դրվի իշխանափոխության խնդիր»:

Փաստենք մի կարևոր հանգամանք, եթե մինչ այս խոսվում էր ակցիայի բացառապես սոցիալական ուղղվածության մասին, որ այն չունի հստակ քաղաքական կուրացիա, այժմ բացահայտ կուսակցական նոմենկլատուրչիկի կողմից հայտարարվում է ցույցի քաղաքական լինելու մասին: Հարկ է ընդգծել, որ այս պահից սկսած չպետք է բացառել ակնհայտ քաղաքական և հակաիշխանական կոչեր:

Ցույցի հետագա ճակատագրի և մոտիվացիոն զարագացումների հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտա ամենակարող ժամանակը:

Նույն շարքից