Ֆեյսբուք 

Ազգս որբ է դարձել, որովհետև հիմա մեր «մտավորականները» այֆոն 6-ով սելֆի են անում ու.... ու ՖԲ-ում լայք հավաքում

analitik.am

Մի քանի օր առաջ Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակ էր: Ոստիկանությունը զորքերն էր առաջ քաշել, իսկ մարդիկ չէին ուզում նահանջել: Այդ ժամանակ հասկացա, որ էս ազգը մի տեսակ որբ է դարձել:

Այո, որբ ենք, որովհետև հիմա մտավորական չունենք: Չկա Ֆրուզը, որ գա իր յուրահատուկ հումորով ժողովրդին հանգստացնի:
Չկա Սոս Սարգսյանը, որ իր բարձր հասակով կանգնի ու միայնակ կենդանի պատ դառնա:
Չկա Խորեն Աբրահամյանի ազդեցիկ կերպարը, ով կասեր. «Ես էս ազգի ներկայացուցիչն եմ՝ չբղավեք»:
Չկան մեր գրողները(Չարենցը, Թումանյանը, Սևակը, Իսահակյանն ու մյուսները) ովքեր բոլոր խառնակիչներին ուղղակի ռադ կանեին:
Չէ ազգս որբ է դարձել, որովհետև հիմա մեր «մտավորականները» այֆոն 6-ով սելֆի են անում ու.... ու ՖԲ-ում լայք հավաքում:

Նույն շարքից